211652_close_icon
views-count3386 դիտում article-date 15:45 02-06-2021

Արաբական խորհուրդը շարունակում է Ավստրալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերը

 Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրալիայի Արաբական խորհուրդը միացել է մեծաթիվ կազմակերպությունների՝ Դաշնային կառավարությանը կոչ անելով ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները:

Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը՝ մեջբերելով վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված նամակը, որում կազմակերպությունը գրում է. «Մենք Ավստրալիային կոչ ենք անում միանալ այն բազմաթիվ երկրներին, որոնք քայլեր են ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»:

«Հայ-ավստրալական համայնքը շնորհակալություն է հայտնում Ավստրալիայի Արաբական խորհրդին աջակցության համար, քանի որ կարծում ենք, որ նրանց ձայնը մեծացնում է արդարության մեր կոչերը», - նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Ավստրալիայի Արաբական խորհուրդն անկախ համայնքային կազմակերպություն է, որը ներկայացնում է Մերձավոր Արևելքի 22 երկրներից Ավստրալիայում հաստատված քաղաքացիների շահերը: Այն աշխատում է սոցիալական արդարության հաստատման և իրենց համայնքի առավել խոցելի ներկայացուցիչների կյանքը բարելավելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր