211652_close_icon
views-count1311 դիտում article-date 23:59 31-05-2021

Սերխիո Ագուերո. «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է. սա քայլ առաջ էր իմ համար

Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Բարսելոնա»:
 
««Բարսելոնան» աշխարհի լավագույն ակունբն է, և իմ կարծիքով, ես լավ որոշում եմ կայացրել:
 
Ես շատ երջանիկ եմ: Հուսով եմ, որ կօգնեմ թիմին տիտղոսներ նվաճել: Ամենակարևորը՝ ես ցանկանում եմ խաղալ, օգնել այս կազմին:
 
Կփորձեմ ամեն ինչ անել, որ հաջորդ մրցաշրջանի վերջում մենք տիտղոսներ ունենանք: Ուժերս չեմ խնայի: Հուսով եմ, որ երկրպագուներն իմ խաղից հաճույք կստանան:
 
Ես պատրաստ եմ հանուն «Բարսայի» փոխել իմ խաղաոճը: Հուսով եմ, կօգնեմ թիմին իմ փորձով», ասել է Ագուերոն:
 
Արգենտինացին «Բարսելոնայի» հետ երկամյա պայմանագիր է կնքել՝ մինչև 2023-ի ամառը: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
 
«Բարսայի» հետ պայմանագրում ամրագրված է հրաժարագին՝ 100 մլն եվրոյի չափով:
 
Ագուերոն «Սիթիից» հեռանում է ազատ գործակալի իրավունքով՝ անգլիական ակումբում 10 տարի խաղալուց հետո:

Նմանատիպ նյութեր