Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Հանրապետության օրը

Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Հանրապետության օրը Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպել են հանդիսավոր միջոցառում: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերին ներկայացվել է Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմությունն ու համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի «Կոսովոյի ուժերի» (KFOR, Kosovo Force) հրամանատարության ներկայացուցիչներ: «Կոսովոյի ուժերի» հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Շոպֆը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը և շեշտել առաքելության կազմում ՀՀ զինված ուժերի ներկայացվածության կարևորությունը:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք