211652_close_icon
views-count17332 դիտում article-date 23:32 21-05-2021

«Արմեն Հյուսնունց» հնգյակը կներկայացնի հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ և մշակումներ

Մայիսի 25-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) համերգով առաջին անգամ հանդես կգա Արմեն Հյուսնունց հնգյակը: Հնգյակի կազմում հանդես կգան Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Արթուր Սողոյանը (կիթառ), Խաչատուր Սավզյանը (բաս), Արման Փեշտմալջյանը (ստեղնաշարային գործիքներ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):

Համերգային ծրագրում հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ և մշակումներ են: Կհնչեն Արմեն Դոնելյանի, Դավիթ Ազարյանի, Արտաշես Քարթալյանի, Խաչիկ Սահակյանի, Վարդան Հովսեփյանի և այլ կոմպոզիտորների գործեր:

Նշենք, որ այս բոլորովին նոր կազմը՝ Արմեն Հյուսնունց հնգյակը, նպատակ ունի հնչեցնել հայ հեղինակների ջազային ստեղծագործությունները և հանդես գալ պարբերաբար թարմացվող ծրագրով:
 

 

Նմանատիպ նյութեր