211652_close_icon
views-count2682 դիտում article-date 17:38 19-05-2021

Զաս. ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը

News.am-ը գրում է. Համաշխարհային անվտանգության ոլորտում դրական տեղաշարժեր չեն դիտարկվում, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների սահմանների մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Դուշանբեում այսօր կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ստանիսլավ Զասը տեղեկացրել է, որ հանդիպմանը նեղ կազմով մանրամասն քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի զարգացման հեռանկարները եւ դրանց ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:

«Ցավոք, գլոբալ անվտանգության ոլորտում դրական տեղաշարժեր չկան»,- ասել է նա,- ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների ողջ երկայնքով իրավիճակը գործնականում շարունակում է լարված մնալ: Ավելի ակտիվ է զգացվում ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ներկայության եւ ռազմական գործունեության աճը մեր կազմակերպության պատասխանատվության արեւելյաեվրոպական գոտու սահմանների մոտ»:

Խոսելով ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանի մասին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ զորախմբի ներդրումը եւ բանակցային գործընթացի շարունակումը էապես բարելավել են իրավիճակը: «Մենք տեսնում ենք այնտեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար,- ասել է նա,- Արդեն չեն կրակում, բայց իրավիճակը դեռ լարված է: ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա նույնպես քննարկման առարկա դարձավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստում: Մենք ողջունում ենք հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ Ռուսաստանի միջնորդությամբ սկսված բանակցությունները եւ վիճելի տարածքներից ստորաբաժանումների մի մասի դուրսբերման մասին համաձայնության ձեռքբերումը: Մենք նշում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»:

Նմանատիպ նյութեր