211652_close_icon
views-count1534 դիտում article-date 15:12 14-05-2021

Իսրայելը մերժել է Գազայի հետ հումանիտար զինադադարի վերաբերյալ Եգիպտոսի առաջարկը

Իսրայելը մերժել Է Գազայի հատվածում հումանիտար զինադադար ձեռք բերելու վերաբերյալ Եգիպտոսի պատվիրակության խնդրանքը: Այդ մասին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով, անվտանգության հարցերով Եգիպտոսի պատվիրակությունը Թել Ավիվից հեռացել Է Իսրայելի կողմից խոշոր ռազմական գործողության սկսվելուց հետո:

Նշվում Է, որ Եգիպտոսն Իսրայելին առաջարկել Է մեկ տարի ժամկետով հրադադարի մասին համաձայնագիր կնքել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ միջնորդության շրջանակներում: Կահիրեի ներկայացուցիչները պարտավորվել են ստանձնել այդ գործընթացի համակարգումը:

Եգիպտոսի պատվիրակությունը Թել Ավիվ Էր ժամանել մայիսի 13-ին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Իսրայելի իշխանությունները հրաժարվել են Պաղեստինցիների հետ հրադադարի ռեժիմ հաստատել մայիսի 15-ից ավելի շուտ: Դրան նրանց հորդորել Է Կահիրեն: Իրադրությունն Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին լարված Է մնում արդեն մի քանի օր: Գազայի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումները գործնականում չեն դադարում:

Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան գործողություններ Է նախաձեռնում: Լույս մայիսի 14-ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը եւ ցամաքային ուժերը սկսել են Գազայի հատվածի զանգվածային գնդակոծությունը, ՀԱՄԱՍ-ը ի պատասխան վերսկսել Է Իսրայելի գնդակոծությունները: Ըստ վերջին տվյալների, երկուշաբթի օրվանից՝ մայիսի 10-ից, Իսրայելում զոհվել Է յոթ մարդ, Պաղեստինում՝ 109, այդ թվում՝ 28 երեխա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր