211652_close_icon
views-count21159 դիտում article-date 00:54 13-05-2021

Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում

Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում:

Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր կսկիծով ու ափսոսանքով հայտնում է նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության պետ, փոխգնդապետ Մարատ Բորիսի Ղարայանի մահվան մասին։

Մարատ Բորիսի Ղարայանը ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, քաղաք Ստեփանակերտում։

1989թ. ավարտել է Ստեփանակերտ քաղաքի ռուսական թիվ 3 միջնակարգ դպրոցը։

1990թ. ընդունվել և 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի «Պատմություն և օտար լեզու» ֆակուլտետը։

1998թ. ընդունվել և 2003թ. ավարտել է ԱրՊՀ-ի «Հումանիտար» ֆակուլտետի «Իրավաբանական» բաժինը։

01.09.1992թ.-01.09.1993թ. աշխատել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։

1993-1995թթ. աշխատել է ԼՂՀ ռազմական տրիբունալում, իսկ 1995թ. որպես ԼՂՀ ԱԱԾ ազգային անվտանգության պետական վարչության պետ։

2013թ. թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից։

01.08.2018թ.-22.07.2020թ. աշխատել է ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում։

22.07.2020 թվականից աշխատել է ԱՀ ՌԵՍԶ նախարարությունում, որպես ռազմահայրենասիրության վարչության պետ։

01.03.1992թ.-30.05.1994թ. մասնակցել է արցախյան առաջին պատերազմին։

2020թ. մասնակցել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին՝ որպես ԱԱԾ պահեստազոր։

Մարատ Ղարայանն 2020թ. հոկտեմբերի 14-ից համարվում էր անհայտ կորած։

Ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս որդի։

Նմանատիպ նյութեր