Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն. ՀՀ ԱԳՆ

Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն. ՀՀ ԱԳՆ

Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:



«Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,- ասված է հաղորդագրության մեջ:



Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Արևելյան Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել իսրայելական սահմանապահ ոստիկանության աշխատակիցների և պաղեստինցիների միջև, երբ Իսրայելի ուժայինները փորձել են ի կատար ածել իսրայելական դատարանի որոշումը և վտարել որոշ պաղեստինյան ընտանիքների:



Իսրայելական կողմի տվյալներով՝ մայիսի 10-ի երեկոյից սկսած պաղեստինցիները սկսել են զանգվածաբար հրթիռային հարվածներ հասցնել իսրայելական քաղաքներին, օդային տագնապի ազդանշաններ են հնչել Աշքելոն և Սդերոտ քաղաքներում, ինչպես նաև պաղեստինյան անկլավներին սահմանամերձ բնակավայրերում:



Արաբական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցրած պատասխան հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 120 մարդ:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք