Viber-ը ներկայացրել է վերջին թարմացումներն ու սպասվող փոփոխությունները

Viber-ը ներկայացրել է  վերջին թարմացումներն ու սպասվող փոփոխությունները


Viber-ը ներկայացնում է հավելվածի վերջին թարմացումները. այժմ օգտատերերը տարբեր տառատեսակների
շնորհիվ կկարողանան ցանկացած տեքստ դարձնել տարբերվող, արագ գտնել պատկերասրահում ցանկալի ֆայլը:

Թարմացումները չեն շրջանցել նաև տեսազանգերը։ Վերջին փոփոխությունների մասին առավել մանրամասն.
Տեքստի ձևավորում: Լուսանկարներից, տեսանյութերից և այլ ֆայլերից բացի մեսենջերի օգտատերերը կարող են միմյանց ուղարկել նաև տեքստային հաղորդագրություններ: Նախկինում տեքստն ավելի մտերմիկ դարձնելու համար կարելի էր հավելել էմոջիներ՝ տեքստի հետ աշխատելու այլ գործիքներ չկային։ Viber-ի ծրագրավորողները բարելավել են այս գործառույթը՝ ներմուծելով տարբեր տառատեսակներ` բոլդ, շեղ, գծված և մոնոտարածական (որոնցում բոլոր նիշերն ունեն նույն լայնությունը): Տեքստն ավելի արտահայտիչ դարձնելու համար պարզապես անհրաժեշտ է նշել այն և ընտրել ցանկալի տառատեսակը:

Պատկերասրահի տեսակավորում ըստ չատի և մեդիայի տեսակի: Պատկերացրեք` մի լուսանկար եք փնտրում, որը մի քանի ամիս առաջ ուղարկել է ձեր ընկերը: Ինչպե՞ս եք այն փնտրելու՝ համատեքստո՞վ, որը շատ մոտավոր եք հիշում, թե՞ պատկերասրահի միջոցով։ Երկրորդ տարբերակը շատ ավելի հարմար է: Մինչ վերջերս չատում ուղարկված և  ստացված բոլոր ֆայլերը պահվում էին մեկ հոսքով, ուստի դրանք տեսակավորելը բավականին դժվար էր:

Այժմ ավելի հեշտ է գտնել ձեր ուզած ֆայլը. հավելվածի բջջային տարբերակում սեղմեք զրույցի անվան վրա և ընտրեք «մեդիա, հղումներ և ֆայլեր»՝ ձեր առջև կբացվի բաժին, որտեղ դուք կարող եք գտնել ուղարկված ֆայլերն ըստ ճշգրիտ ամսաթվի կամ տեսակի՝ «Լուսանկար», «Տեսանյութ», «Հղումներ», «Ձայնային հաղորդագրություններ», «Ֆայլեր» կամ «GIF»: Անհատական ​​համակարգիչների համար նախատեսված տարբերակում առկա են հետևյալ կատեգորիաները՝ «Մուլտիմեդիա», «GIF», «Հղումներ» և «Ֆայլեր»:

ԱՀ տարբերակում անջատված միկրոֆոնի ծանուցում։ COVID-19 համաճարակի արդյունքում շատերս անցել ենք
հեռավար աշխատանքային ձևաչափի: Արդյունքում, շնորհանդեսները, հանդիպումները և փաստաթղթերը
տեղափոխվել են առցանց հարթակներ: Հաճախ մեր համակարգիչների էկրանին միանգամից մի քանի պատուհան է բացված։ Այն հավելվածները, որոնք տվյալ պահին չենք օգտագործում, պահում ենք «փակված», որպեսզի չխանգարեն հիմնական աշխատանքին: «Փակված» պատուհանների շարքում կարող է լինել գործընկերների հետ զանգը, որին մասնակցում ենք նաև մենք, լսում զրուցակիցներին, բայց միևնույն ժամանակ աշխատում բացված պատուհաններով։

Խոսակցությանը միջամտելու, որևէ հարցի պատասխանելու համար պետք է բացենք տվյալ  ծրագիրը, ապա միացնենք խոսափողը: Viber-ը գտել է լուծումը. հետին պլանում մեսենջերը ցույց կտա խլացրած
խոսափողը, որը հնարավոր է միացնել առանց հավելվածը բացելու:

Տեսազանգի մի քանի մասնակիցներ նույն էկրանին։ Տարվա ընթացքում տեսազանգերի պահանջվածությունը մեծապես աճել է, և քանի դեռ այն շարունակում է մնալ պահանջված, մասնագետները շարունակում են բարելավել վերջինիս գործառույթները։ Այժմ Viber տեսազանգերի ժամանակ կարող եք տեսնել միանգամից մի քանի մասնակիցների, ինչի շնորհիվ հաղորդակցվելը դառնում է ավելի «աշխույժ», իսկ, որպեսզի ավելի շատ գործընկերներ, հարազատներ և ընկերներ կարողանան միանալ տեսազանգերին, առաջիկայում մեսենջերը կավելացնի տեսազանգերի հնարավոր մասնակիցների թիվը՝ հասցնելով 30-ի։

Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին:

Մենք  երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք