211652_close_icon
views-count35624 դիտում article-date 23:46 06-05-2021

Հովհաննեսի մարմինը գտել են իր զոհված հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի մարմնից մի քանի մետր հեռավորության վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«1920 թվականին՝ Կարսի բերդը հանձնելիս, Առաջին հանրապետության զինված ուժերի 28-ամյա գնդապետ Հովհաննես Մազմանյանը չենթարկվեց զորքը ետ քաշելու ու բերդը լքելու հրամանին և, մինչև վերջ մնալով, ինքնասպան եղավ հենց բերդում։

Ականատեսների վկայությամբ նրա վերջին խոսքերն էին. «Մի կյանք ունեմ, Հայրենիք, քեզ եմ տալիս»։ Զարմանալի զուգադիպությամբ 100 տարի անց Հովհաննես Մազմանյան անուն-ազգանունով գյումրեցի մի տղա կրկնեց իր անվանակցի սխրանքը՝ չլքեց իրեն վստահված կարևորագույն դիրքն ու, չենթարկվելով «նահանջ» հրամանին, կյանքը տվեց հանուն հայրենիքի։

Պատմում են, որ հրամանատարը զորքին նահանջի հրաման է տվել, բայց ոչ մի զինվոր չի ենթարկվել։

Հովհաննեսի մարմինը գտել են իր զոհված հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի մարմնից մի քանի մետր հեռավորության վրա։ Հրամանատար ու զինվոր՝ թվով 33 հոգի, մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց տված երդմանը և սեփական կյանքի գնով պաշտպանեցին Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովող դիրքերը, սեփական կյանքի գնով պաշտպանեցին իրենց բաժին Կարսի բերդը։

Հովհաննեսի մասին ռեպորտաժը կտեղադրեմ մեկնաբանություններում, անպայման դիտեք։ Լուսավոր մի տղա, ով 12 տարի գերազանցությամբ սովորել էր դպրոցում, շատ էր սիրում նկարել ու գիրք կարդալ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանող էր, Թումո էր հաճախում, պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի սաներից էր։

Պատերազմը մեզնից տարավ լավագույններին՝ մեզ թողնելով նրանց մասին հերոսական պատմություններ։ Հովհաննեսն ընդամենը 19 տարեկան էր»։

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր