211652_close_icon
views-count2923 դիտում article-date 23:40 06-05-2021

Տո այ կապիտուլյանտ, եթե դու անկեղծ ես ու կարծում ես, որ Արցախն ապագա ունի, ապա 6 ամսից ավել է, ինչ պատերազմը ավարտվել է, ինչու՞ չես այցելում Արցախ

Քաղաքական բարոյականության և ընդհանրապես բարոյականության դեֆիցիտ պետք է ունենաս, որ Արցախը սկուտեղի վրա պարացնելով նվիրես թշնամուն, հազարավոր զոհերի պատճառ դառնաս, հետո հայտարարես, թե Արցախն ապագա ունի: Տո այ կապիտուլյանտ եթե դու անկեղծ ես ու կարծում ես, որ Արցախն ապագա ունի ապա վեց ամսից ավել է ինչ պատերազմը ավարտվել է ինչու՞ չես այցելում Արցախ:

Երկիրը կազմաքանդեցիր, հասցրեցիր կործանման եզրին հիմա հարց` որտե՞ղ ես քեզնով, քեզ հետ տեսնում այդ ապագան` մի քանի անգամ մեծացրած Եռաբլուրու՞մ, զոհված, անհետ կորած ու գերի ընկած տղերքի ծնողների ատելությամբ լցված աչքերու՞մ, Հադրութում ու Շուշիիում տնազուրկ դարձած մարդկանց աչքերու՞մ:

նիկոլ դու քաղաքական վամպիր ես, ով կանգնում է հազարավոր գերեզմանների վրա ու արյունոտ ծափեր է կորզում: Հոգին սատանային վաճառածը կանգնում է անդամալույծ տղերքի դիմացն ու ասում թե ապագա կա, զոռով մտնում է սյունեցու տուն, ում տան հեռավորությունը թշնամուց 10 մետր է, ժամկետանց կոնֆետները ձեռքին ասում է ապագա կա: Վեց ամիս է անցել է պատերազմից, դու բացի մեղադրանքներից ուրիշ ոչինչ չես արել ու դեռ խոսում ես ապագայի՞ց:

Իրականում, այո՛, հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն: Այո, անկասկած, ապագա կա, ընդ որում, դեռևս հնարավոր է լավը դարձնել այդ ապագան, փրկել՝ ինչ հնարավոր է, բայց միմիայն առանց նիկոլի ու իրեն ծափահարող «ուսապարկերի»: Դու խորտակել ես մեր բոլորի ապագան, դու վաճառել ես մարդկանց հույսն ու հավատը, դու բարոյական իրավունք չունես խոսել ապագայից, առավել ևս հուսալ՝ կառուցել այդ ապագան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քաղաքական բարոյականության և ընդհանրապես բարոյականության դեֆիցիտ պետք է ունենաս, որ Արցախը սկուտեղի վրա պարացնելով նվիրես...

Опубликовано Հովհաննես Խաչատրյան Понедельник, 3 мая 2021 г.

Նմանատիպ նյութեր