211652_close_icon
views-count1430 դիտում article-date 19:54 06-05-2021

«Ասթոն Վիլլան» առաջարկել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխել իրենց մոտ

«Ասթոն Վիլլան» ցանկանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնել իր ստադիոնում:
 
Բիրմինգհեմցիները ՈւԵՖԱ-ին առաջարկել են մրցաշարի գլխավոր հանդիպման համար «Վիլլա Պարկը»՝ անգլիական «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» համար:
 
Բրիտանական կառավարությունը հավանություն է տվել Անգլիայում եզրափակիչն անցկացնելու գաղափարին, որպեսզի անգլիացի 8 հազար երկրպագու ստիպված չլինեն մեկնել Թուրքիա, որտեղ ներկա պահին Եվրոպայում կորոնավիրուսի վարակի ամենաբարձր մակարդակն է:
 
Բոլոր դեպքերում ՈւԵՖԱ-ն հայտնել է, որ նախկինի պես մտադիր է եզրափակիչն անցկացնել Ստամբուլում:

Նմանատիպ նյութեր