211652_close_icon
views-count1035 դիտում article-date 19:26 06-05-2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շնորհավորում է Էդուարդ Թոփչյանին և ցանկանում երկարամյա հարուստ գործունեություն

Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի ծննդյան տարեդարձն է։ Նրա դիրիժորական բազմամյա վաստակը մեծ հետագիծ ունի ինչպես իր ղեկավարած նվագախմբի կենսագրության մեջ, այնպես էլ հայաստանյան մշակութային կյանքում։
Էդուարդ Թոփչյանի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ևս ունեցել է համագործակցության հիշարժան առիթներ, և մենք բարձր ենք գնահատում մեր մտերմությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ջերմորեն շնորհավորում է Մաեստրո Էդուարդ Թոփչյանին և ցանկանում երկարամյա հարուստ գործունեություն ու ամենայն բարիք։ 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 
 

Նմանատիպ նյութեր