211652_close_icon
views-count1589 դիտում article-date 18:26 06-05-2021

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նշում է կազմավորման 23 տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այս տարի նշում է կազմավորման 23 տարին։

Կառավարության որոշմամբ 2013 թվականից ի վեր մայիսի 5-ը պաշտոնապեսնշվում է Հարկադիր կատարողի օր։Այդ կապակցությամբ մայիսի 5-ին Ծառայության  վարչական շենքում անցկացվել է հանդիսավոր խորհրդակցություն, որին մասնակցել է նաև Արդարադատության փոխնախարարՍուրեն Գրիգորյանը։

Ողջույնի իր խոսքում փոխնախարարը, Ծառայության ղեկավարությանը, հարկադիր կատարողներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ,նշել է․ «Առաջին հերթին սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ Ձեզ փոխանցել նախարարի ջերմ շնորհավորանքը մասնագիտական տոնի առթիվ ևուրախ եմ, որ այս տոնը պատեհ առիթ է անդրադառնալու նաև գլոբալ հարցերին,որովհետև առօրյայում մենք ծանրաբեռնվում ենք տեխնիկական խնդիրներով և հույս եմ հայտնում, որ իմ ասած նպատակները, արժեքները միասին կկարողանանք ստեղծել»։

Օրվա առթիվ շնորհավորելով Ծառայության բոլոր աշխատակիցներին՝ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն էլ ընդգծել է, որ թեև համավարակով պայմանավորված Հարկադիր կատարողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին մասնակցում են Ծառայության ոչ բոլոր աշխատակիցները, այդուհանդերձ Ծառայության 23 տարվագործունեության կենսագիծըկերտելիս անհնար կլիներ հասել հաջողության, հաղթահարել բազում մարտահրավերներ՝ առանց թիմային ամենօրյա տքնաջան աշխատանքի,առանց պետության և քաղաքացու նկատմամբ ունեցած պատասխանատվության գիտակցման. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ պաշտոնապես մայիսի 5-ը հռչակվեց Հարկադիր կատարողի օր։

Ամեն տարի այս օրը  լավագույն առիթ է արժևորելու ոչ միայն Ծառայության կենսագրությամբ արձանագրված ձեռքբերումները, այլև Ձեր բոլորի նվիրումը սեփական աշխատանքին, Ծառայությանն ու մեր պետականությանը։ Ծառայության 23 տարվա կենսագրությունը  թույլ է տալիս փաստել, որ Ծառայությունն այսօր էլ իրուրույնդերնուկարևորությունն ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության հաստատման կարևոր գործում»:

Գլխավոր հարկադիր կատարողն  անդրադառնալով Ծառայության գործունեության առաջիկա անելիքներին՝ նշել է, որ այսօր էլ Ծառայության գործունեությանն առնչվող շարունակական բարեփոխումները միտված են նոր որակ հաղորդելու օրենքով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացմանը։Այս հարցում առաջնային է մեզանից յուրաքանչյուրի բարեխիղճ, հետևողական, հաշվետու աշխատանքը, պարտականությունների պատշաճ կատարումը։

Սերգեյ Մեղրյանի համոզմամբ՝ուղենիշ ունենալով մասնագիտական բարձր ունակությունները, սկզբունքայնությունը, պետություն-քաղաքացի փոխկապակցված ինստիտուտի նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Ծառայության գործունեությունը նոր հարթություն բարձրացնելու ձգտումը՝ միասին կկարողանան գրանցել նորանոր հաջողություններ, արժանապատվորեն իրականացնել օրենքով վերապահված լիազորությունների ողջ շրջանակը:

Իր ելույթում Գլխավոր հարկադիր կատարողը նաև շնորհակալություն է հայտնել Ծառայության վետերաններին, ովքեր իրենց երկարամյա աշխատանքով անգնահատելի ներդրում են ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացման ու զարգացման գործում, բոլոր աշխատակիցներին, ովքեր մեր երկրի համար ճգնաժամային իրավիճակներում իրենց գործառույթներն իրականացնում են բարեխղճորեն, նվիրումով, պետական մտածողությամբ:  

Հանդիսավոր նիստի ժամանակ, ավանդույթի համաձայն, պարգևներ են հանձնվել ծառայողական պարտականություններն օրինակելի և բարեխիղճ կատարած աշխատակիցներին։ Ծառայության թվով 68 աշխատակից արժանացել է տարբեր խրախուսանքների, պարգևների ու շնորհակալագրերի:
Գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 4 աշխատակից պարգևատրվել է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով, ևս 4-ը՝ «Անբասիր ծառայության համար» մեդալով։ Արտահերթ կոչում է շնորհվել 6 աշխատակցի։

Պարգևատրման արարողությանը հաջորդել էնորանշանակ 11 հարկադիր կատարողի երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները։
 
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, շնորհավորելով առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնած Ծառայության աշխատակիցներին, հույս է հայտնել, որ նրանք հավատարիմ կլինեն իրենց տված երդմանը և բարեխղճորեն կիրականացնեն իրենց լիազորությունները։
 
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր