211652_close_icon
views-count1613 դիտում article-date 14:41 06-05-2021

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր․ Արա Այվազյան

Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է խաղաղ կարգավորման մաս։ Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթի հեռացմանը։

«Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանությանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենան գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և մենք լիահույս եք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց նա։

Նա մատնանշեց, որ պատմամշակութային արժեքների պաշտպանությունը մարդու իրավունքների մասին է, և պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են։

«Իրենց նամակում նրանք հատուկ ընդգծել են, որ հոկտեմբերի 8-ին Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են մայր տաճարի վերականգնման գործում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը,- նշեց ՀՀ արտգործնախարարը՝  նկատելով, որ Ադրբեջանն այսօր անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին, կոպիտ ձևով ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես ՄԱԿ-ի միջազգային նորմերը,- պետք  է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»։

Նմանատիպ նյութեր