211652_close_icon
views-count835 դիտում article-date 15:45 06-05-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, բնակարանային գողության՝ 3, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության ու ծեծի՝ 2-ական, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության և ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելու կամ շորթելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, օգտագործելու, տարածելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ արգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խարդախության և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր