211652_close_icon
views-count453 դիտում article-date 15:17 06-05-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 5-ին, ժամը 08.35-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Մելիք-Ադամյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 01.30-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ռենոյի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 09.15-ին, Երևանի Նաիրի Զարյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 20.30-ին, Երևանի Կիևյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը շտապօգնության բրիգադի կողմից բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 19-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոց դիմած 25-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է մայիսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իր «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի վարչական տարածքում ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 62-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի ճանապարհին հեծանիվով ընթանալիս անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 27-ամյա վարորդը և 84-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, Զովունի-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
 

Նմանատիպ նյութեր