211652_close_icon
views-count916 դիտում article-date 12:09 06-05-2021

Պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ-ում ՄԻՊ-ի 2020 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման շրջականում տեղեկացրեց, որ Սյունիքում խնդիրների շեշտակի ավելացում  է նկատել Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմի հետևանքով, ի հայտ են եկել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքին առնչվող խնդիրներ:

Նա շեշտեց, որ կան նաև խնդիրներ, որոնք, բնականաբար, դրական լուծումներ են ստանում:

«Սյունիքի մարզում շեշտակիորեն ավելացել են խնդիրները արտաքին գործոնի՝ զինված հարձակումների հետևանքով: Անգամ տեղաշարժման հետ կապված խնդիրներ են առաջ եկել: Եթե Կապան համայնքից մարդը գնում է դեպի Ճակատեն, Շիկահող, Ծավ գյուղեր, ճանապարհին կան  ադրբեջանական ցուցանակներ, զինվորականներ և դրոշներ, մարդիկ խուսափում են այդ ճանապարհներով երթևեկել, օրինակ, երեկոյան ժամերին, որովհետև մտավախություն ունեն իրենց անվտանգության համար: Սա լրիվ նոր խնդիր է, որը վերաբերում է ազատ տեղաշարժի իրավունքին: Մարդիկ նույնիսկ խուսափում են բժշկական օգնության մեկնելուց, եթե, օրինակ, Կապան կամ որևէ այլ տեղ են մեկնում, նախընտրում են գիշերով չերթևեկել»,- ասաց Թաթոյանը:

Նա նկատեց, որ տիպային խնդիրներ կան բոլոր մարզերի համար՝ բժշկական ծառայությունների հասանելիություն, իրազեկումերի պակաս, տարբեր հարցերում կարծրատիպերի առկայություն՝ օրինակ կանանց իրավունքների հետ կապված: Երկրորդ խնդիրը անհատական է, որը հիմա բնորոշ է Սյունիքի մարզին: «Սպեցիֆիկ է այն, չես կարող որևէ մարզի հետ համեմատել, առավելագույնը կարող ես Գեղարքունիքի մարզի հետ համեմատել, որովհետև այնտեղ նույնպես որոշակի խնդիրներ կան, բայց դրանք այն աստիճան ծավալով արտահայտված չեն, ինչպես Սյունիքում»,- ասաց Թաթոյանը:

Նմանատիպ նյութեր