211652_close_icon
views-count3082 դիտում article-date 09:39 06-05-2021

Հասարակությունն ընտրություն է կատարելու Փաշինյանի և Քոչարյանի ուժերի միջև․ ԱԱԾ նախկին տնօրեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ի՞նչ կանխատեսումներ կան։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ։ «Կանխատեսումը պարզ է: Բազմաչարչար հայ ազգը չի կարող այս ընտրություններում ճիշտ որոշում կայացնել, որովհետեւ նրանց դա թույլ չեն տա անել նրանք, ովքեր անամոթաբար եւ հանցավոր կերպով շահարկում են ընտրական գործընթացը,- հայտարարեց Պետրոսյանը՝ հավելելով։- Ի վերջո ներկա պահի դրությամբ կա մրցակցող երկու կերպար՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես իշխանություն, եւ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ընդդիմություն:


Մնացածը, այսպես կոչված, փչացնողներն են: Հասարակությունն ամեն դեպքում ընտրություն է կատարելու Փաշինյանի եւ Քոչարյանի ուժերի միջեւ, սակայն այդ երկրորդ խմբում դուք չեք տեսնի Սերժ Սարգսյանին իր ՀՀԿ-ի հետ: Սերժ Սարգսյանի եւ նրա ուժի ակտիվ մասնակցությունն առաջիկա ընտրություններին հենց առարկայական է դարձնում հասարակության մտավախությունը՝ «նախկինների վերադարձի» հետ կապված: Սերժ Սարգսյանը, նրա ՀՀԿ-ն եւ մյուս կուսակցությունը՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», կկտրեն Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատի պոտենցիալը: Քոչարյանը պետք է հրապարակային հեռու մնա այն ճամբարից, որը Հայաստանն ու Արցախը բերել է ողբերգության»»։

Մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր