211652_close_icon
views-count1719 դիտում article-date 23:16 05-05-2021

Տեղեկատվական ցուցանակներ են տեղադրվել 38 հուշարձանների տարածքներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


ՀՀ կառավարության 2019 թ․ 892-Ն որոշման համաձայն, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել էր հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրման աշխատանքներ իրականացնել։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանրապետության չորս՝ Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի թվով 38 հուշարձանների տարածքներում արդեն տեղադրել է տեղեկատվական ցուցանակներ։ Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն, անգլերեն լեզուներով նշված են հուշարձանների անվանումները։ Համառոտ տեղեկույթին հնարավոր է ծանոթանալ նաև բրալյան համակարգով /հինգ լեզուներով/։ Առավել մանրամասն ինֆորմացիա տվյալ հուշարձանի մասին այցելուները կարող են իմանալ ցուցանակի վրա նշված QR կոդի միջոցով։

Նախաձեռնությունը, որը նպատակ ունի առավել ճանաչելի դարձնել մեր մշակութային ժառանգությունը՝ շարունակական կլինի։ Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ ցուցանակներ տեղադրել նաև մյուս մարզերում։

Հ․ Գ Կոտայքի մարզում ցուցանակները տեղադրվել են հետևյալ հուշարձանների տարածքներում՝ Եկեղեցի Սբ. Աստվածածին (Եղվարդ), Եկեղեցի Վարդան Զորավար (Ալափարս), Վանական համալիր Արտավազավանք (Արտավազ), Վանական համալիր Թեղենյաց (Բուժական), Եկեղեցական համալիր Պողոս-Պետրոս (Ակունք), Վանական համալիր Կարենիս, Եկեղեցի Պտղավանք, Պտղնիի տաճար (Պտղնի), հուշարձան Չարենցի կամար (Ողջաբերդ), Վանական համալիր Հավուց Թառ, Վանական համալիր Թեժառույքի վանք ( Մեղրաձոր), Վանական համալիր Կեչառիս (Ծաղկաձոր), Եկեղեցական համալիր Սբ. Հարություն (Ծաղկաձոր), Վանական համալիր Մաքրավանք (Հրազդան), Եկեղեցի Սբ. Հովհաննես (Ալափարս), Եկեղեցի Սուրբ Սարգիս (Բջնի), Առինջի գերեզմանոց (Առինջ), Եկեղեցի Կապտավանք (Կապուտան)։

Արարատի մարզում՝ գյուղատեղի «Սպիտակ վանք», Լանջառ համայնքի Կիկլոպյան ամրոց, «Քաղաքատեղի Արտաշատ», «Քաղաքատեղի Դվին», Դվինի «Մեծ շուկա», գյուղատեղի «Հորթուն», եկեղեցի Սուրբ Հովհաննես, գյուղատեղի «Աղջոց», վանական համալիր «Հավուց թառ», Ամրոց «Ասնի»։

Արագածոտնի մարզում՝ Ամրոցի համալիր «Ախթամիր», «Ախթամիրի դղյակ», Հնավայր «Վերին նավեր», հնավայր «Ներքին նավեր»։

Վայոց ձորի մարզում՝ ամրոց «Քյոշկ», մատուռ «Թուխ մանուկ», Օրբելյանների տապանատունը, գյուղատեղի «Հոստուն», եկեղեցի Սուրբ Նշան, «Խոտակերաց վանք» հուշարձանների տարածքներում։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և
 պատմական միջավայրի պահպանության
ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր