211652_close_icon
views-count1552 դիտում article-date 23:28 05-05-2021

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պատերազմում վիրավորված և բուժվող մի խումբ զինծառայողների ու նրանց հարազատներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 5-ին տեղի է ունեցել Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հոգեբանական աջակցություն» նախագծի համատեղ՝ «Զարթոնք» խորագրով միջոցառումը՝ նվիրված պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող զինծառայողների հոգեբանական աջակցությանը: 

Միջոցառումը, որի նպատակն էր հոգեբանական աջակցություն ցուցաբերել պատերազմին մասնակցած և վիրավորված զինծառայողներին առողջության վերականգնման, բնականոն կյանքին հարմարվելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում, իրականացվել է Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են նախկին և ներկա զինծառայողներ Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերից և Երևանից, ինչպես նաև նրանց հարազատները:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ողջունելով նախաձեռնությունը, մասնավորապես նշել է. «Մեր տղաները, մեր մարտնչող սիրելի եղբայրներն ու զավակները պատերազմի օրերին ծանր վիրավորումներ են ստացել, նույնիսկ կարելի է ասել՝ անբժշկելի վիրավորումներ, ոմանք, ովքեր կարողացել են ոտքի վրա կանգնել, վերադարձել են ճակատ, որովհետև իրենք իրենց արժանապատվությունն ու վերականգնումն այնտեղ են գտել՝ իրենց եղբայրների կողքին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր