211652_close_icon
views-count26270 դիտում article-date 18:57 05-05-2021

Արարատի մարզի Հայանիստ գյուղում բնակվող 86-ամյա տատիկը խնդրանքով դիմում է Արարատի մարզպետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Արարատի մարզի Հայանիստ գյուղի Օրբելի փողոցի  1-ին նրբանցքի 3-րդ տան բնակիչներ,  86-ամյա Նոռա Սալահյանն ու նրա աղջիկը՝ Մարինե Սալահյանը արդեն մի քանի օր է, հայտնվել են կոտրած տաշտակի առջև և սպասում են, թե երբ Արարատի մարզպետարանից կպատասխանեն իրենց խնդրանքին, որը նրանք փոխանցել են Հայանիստի գյուղապետի միջոցով:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ն. Սալահյանն ասում էր. «Ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով մեր տան տանիքը նույնպես պոկվեց: Քամին տանիքի որոշ հատված կարելի է ասել՝ պոկեց ու շպրտեց: Վնասվեցին էլեկտրասյունը, գազասյունը, 2 օր անլույս անգազ նստել էիք: Բայց լավ էր, գյուղապետի շնորհիվ  գազի և էլեկտրացանցի աշխատակիցներն եկան, կարճ ժամանակում խնդիրը լուծեցին: էնպես չէ, որ գյուղում մենակ ես էի տուժել: Գիտեի, որ էդ օրը ոչ միայն գյուղը, այլ նաև հանրապետության շատ շրջաններում է քամին իր սև գործն արել, դրա համար էլ  86-ամյա մայրիկիս հետ համակերպվել էինք ու  ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել գյուղապետին, գազի և էլեկտրացանցի աշխատակիցներին: Բայց հիմա ավելի է բարդացել վիճակը: Խնդրել ենք մարզպետարանից,  որպեսզի օգնեն՝ ինչով կարող են՝ կամ ֆինանսապես կամ շինմատերիալով, որպեսզի մենք կարողանանք մեր ուժերով տանիքը վերանորոգենք:

Դեպքից հետո անձրևն էլ իր սև գործն արեց: Հիմա եթե մարզպետարանը բարի կամք չդրսևորի ու մեզ, որ իրոք կարիքի մեջ ենք, օգնության ձեռք չմեկնի, չգիտենք՝ ոնց ենք լուծելու էս խնդիրը:

 86-ամյա Նոռա տատիկն էլ նույնպես խնդրանքով դիմում է, որպեսզի մարզպետը իրենց ընդառաջի ու շինարարական նյութերով օգնի: Իսկ մենք շատ բան չենք ուզում՝ թիթեղ, մնացածը մենք մեր ուժերով կանենք:  86 տարեկան կին եմ, գոնե էս տանս  ծածկի հարցը լուծեմ, որ հանգիստ կարողանամ  վերջին տարիներս մասամբ անհոգ պայմաններում ապրեմ»:

  Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր