211652_close_icon
views-count1982 դիտում article-date 19:32 05-05-2021

Սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Այգեստան համայնքում:

Ժամը 13։54-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հանգստյան գոտիներից մեկում, տեղացած ինտենսիվ անձրևի պատճառով գետը վարարել և դուրս է եկել հունից՝ անհնարին դարձրել շարժն ու ելումուտը։ Սելավաջրերն ամբողջությամբ լցվել են տարածքում առկա շինությունները՝ ծածկել հանգստի համար նախատեսված տաղավարները։

Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հանգստյան գոտու շինություններից մեկում գտնվում են 2 քաղաքացի և նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԱՀՍ օպերատիվ խումբը՝ փրկարարական հնարքներով՝ ալպինիստական հանդերձանքով ու գետանցման ձևով տարհանել են քաղաքացիներին, վերջիններիս ցուցաբերել նաև առաջին օգնություն։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր