211652_close_icon
views-count1237 դիտում article-date 17:42 05-05-2021

Շարունակվում են Արցախի ԱԺ պատվիրակության հանդիպումները Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին, Արցախի  խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։

Կարևորելով Օպերատիվ շտաբի անհրաժեշտությունը ստեղծված իրավիճակում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած (տեղահանված) արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման, դրանց վերհանման և լուծման  հնարավոր տարբերակների  որոնման  հարցում՝  շտաբի պետ Միքայել Վիրաբյանը մանրամասն ներկայացրել է շտաբի կազմավորման օրվանից  ցայսօր  կատարված աշխատանքները, առկա խնդիրները։ Օպերատիվ շտաբի պետը հանդես է եկել  նաև կառույցի գործունեության ֆինանսական մասի հաշվետվությամբ:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Միքայել Վիրաբյանի արհեստավարժ գործունեությունը՝ վստահված գործը լավագույնս իրականացնելու առումով։

Արցախի խորհրդարանականներն իրենց գոհունակություն են հայտնել Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների առումով և, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, աջակցության պատրաստակամություն հայտնել ։

Հաջորդիվ պատվիրակության անդամները հանդիպել են Արցախի բռնի տեղահանված բնակիչների հետ։ ԱԺ նախագահը պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին և վստահեցրել, որ բարձրաձայնած հարցերն անպայման կքննարկվեն և հնարավորինս լուծում կգտնեն:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր