211652_close_icon
views-count1779 դիտում article-date 16:38 05-05-2021

Միշտ անկեղծ խոսել եմ այն մասին, թե որքան եմ ուզում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի. Քիմ Քարդաշյան

Աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը հերթական անգամ բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին։

Այս անգամ նա իր Instagram-յան «սթորի» էջում բաժնում նոր հրապարակում է արել՝ վկայակոչելով «Brut» պարբերականին՝ նշելով, որ ԱՄՆ-ը առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու գրել։

«Ես միշտ անկեղծ խոսել եմ այն մասին, թե որքան եմ ուզում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի»։

Քիմը տեղադրել է նաև աշխարհահռչակ երգչուհի Շերի ուղերձի այն հատվածը, որում աստղը նշում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի օրն է․ «Պահեք խոստումը՝ երբեք չմոռանալ»։

Նմանատիպ նյութեր