211652_close_icon
views-count964 դիտում article-date 14:00 05-05-2021

Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առիթով: 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարի ուղերձը. 

«Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ: 

Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն ու արդյունավետ ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։

Ձեզնից յուրաքանչյուրից քաղաքացու սպասումներն արդարացիորեն մեծ են, քանի որ Դուք եք վերջնափուլում ապահովում իրենց իրավունքների պաշտպանությունը։

Վստահ եմ, որ համակարգում սկսված բարեփոխումները կարդարացնեն այդ սպասելիքները՝ շնորհիվ այդ գործընթացում Ձեր անմիջական մասնակցության ու ներդրման։

Կրկին շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն և բարեկեցություն»։

Նմանատիպ նյութեր