211652_close_icon
views-count42521 դիտում article-date 11:30 05-05-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը տապալել է բետոնե էլեկտրասյուները և հայտնվել դաշտում. կա վիրավոր. էլեկտրամատակարարումը դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 10։20-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 բետոնե էլեկտրասյուների, տապալել դրանք և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն  ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

էլեկտրասյուների տապալման հետևանքով նշված հատվածում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և օպերատիվորեն ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիիչները այս պահին ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ կոտրված էլեկտրասյուները նորով փոխելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր