211652_close_icon
views-count639 դիտում article-date 10:15 05-05-2021

Արդյո՞ք ուժերը կունենան Հայաստանը սեփական ոտքերին ամուր կանգնեցնելու ծրագիր․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններին ընդառաջ կարեւոր մի բան նշենք. նախընտրական ծրագրերում եթե չլինի առաջադրված տնտեսական ռեալ ծրագիր ու այդ ծրագիրն իրագործելու ռեալ հնարավորություն, ապա մնացած քայլերը՝ մշակութային, կրթական, անվտանգային ու պաշտպանական, չեն ձեռնարկվելու։

Այս ընտրություններում շատ կարեւոր կլինի ուշադրություն դարձնել մեկ հանգամանքի. արդյո՞ք ուժերը կունենան Հայաստանը սեփական ոտքերին ամուր կանգնեցնելու տնտեսական-արդյունաբերական ծրագիր, թե՞ կշեշտադրեն դարձյալ արագ «փող բերող» առեւտրի, դրանից բխող հայ-թուրքական հարաբերությունների իբր անհրաժեշտության գործոնը՝ վտանգելով թե՛ մեր գյուղատնտեսության ոլորտն ու ներքին արտադրողին եւ թե՛ անվտանգային համակարգը։

Այլ կերպ՝ մեկ նշաձող է պետք՝ այդ ուժերի համար կապիտալը հայրենիք ունի՞, թե՞ ոչ։ Ու որպեսզի հանկարծ չասվի այն անհեթեթ «թեզը», թե ինչ կապ ունի զուտ տնտեսությունը անվտանգային խնդրի հետ, եւ մենք էլ ստիպված նորից ու նորից չհնչեցնենք հակադարձումը, թե զուտ տնտեսություն չի լինում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր