37106 դիտում
09:23 05-05-2021
«Այդ տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ…եղբա՛յր, ի՞նչ ես ուզում մեզանից, գնա ապրի քո կյանքով». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից իր նախկին թիմակցին՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանին Մամուլի ազատության օրով լուրջ մեղադրանքներ հնչեցրեց:
Ինչպես հայտնում է Aravot.am-ը, անդրադառնալով պատգամավորի ելույթին՝ նա ասաց. «Այսօր կանգնել առաջնագծից են խոսում: Բա 30 տարի որ առաջնագիծ էին թալանում ու դղյակներ կառուցում փարիզներում ու հռոմներում, խի՞ չէիք խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտից ձեր փայն էլ շպրտում էին, դուք էլ ձեր տներն էիք առնում, բա ինչի՞ չէիք խոսում: Որովհետեւ մամուլի ազատության օրը այսօր չի ստեղծվել: Շատ վաղուց է ստեղծվել: Իսկ դուք այդ մամուլի ազատությունից օգտվելու համար առավոտ, կեսօրին, երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից եւ մարմիններից: Մենք ձեզ էլ ենք տվել ազատություն, բայց դուք չեք ուզում այդ ազատությունը, որովհետեւ ազատությունը նաեւ պատասխանատվություն է, որովհետեւ կերակրատաշտը ձեզ համար ավելի կարեւոր է, քան մամուլի ազատությունը»: Այս առնչությամբ Թագուհի Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում Փաշինյանին «վերադարձրեց» իր մեղադրանքներն ու քննադատությունը. «Բավական է անընդհատ մարդկանց վարկաբեկել: Այսպես հեռվից ասում է՝ 30 տարի թալանել են, թալանածից փայ են տվել, տներ եք առել…Եթե դուք ինձ նկատի ունեք, հարգելի պարոն վարչապետ, առել եմ, տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ: Ինչքան երեխա կունենամ, այդքան տուն եմ գնելու, ես դա բոլորին կարող եմ հայտարարել: Պլանավորել եմ առաջիկայում երրորդ երեխան ունենամ, երրորդ տունն եմ առնելու: Որեւէ մեկը թող չանհանգստանա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
295 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
706 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
301 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին