211652_close_icon
views-count1744 դիտում article-date 19:39 04-05-2021

Լեգենդը 23 տիտղոս նվաճելուց հետո հեռանում է «Բավարիայից»

«Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Այս մասին մյունխենցիները հայտնել են իրենց պաշտոնական կայքում:
 
Մարտինեսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը, ակումբը որոշել է այն չերկարաձգել:
 
Մարտինեսը 2012 թվականին «Բավարիա» էր տեղափոխվել Բիլբաոյի «Ատլետիկից»: Այդ ընթացքում նա գերմանական թիմի հետ նվաճել է Գերմանիայի 8 առաջնություն, երկրի 5 Գավաթ և 4 Սուպերգավաթ, երկուական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, ինչպես նաև 2 անգամ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:

Նմանատիպ նյութեր