211652_close_icon
views-count1828 դիտում article-date 17:42 04-05-2021

«Ռոման» հայտարարեց Մոուրինյոյին գլխավոր մարզիչ նշանակելու մասին

«Ռոման» հայտարարեց նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին վերաբերյալ:
 
Դա Ժոզե Մոուրինյոն է. վերջինս իտալական ակումբի հետ 3-ամյա պայմանագիր է կնքել և ակումբը կգլխավորի 2021/22 մրցաշրջանից առաջ:
 
Ինչ վերաբերում է «Ռոմայի» ներկայիս մարզիչ Պաուլու Ֆոնսեկային, ապա նա մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:
 
Հիշեցնենք, որ Մոուրինյուն վերջերս էր հեռացվել «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա արդեն աշխատել է Իտալիայում, որտեղ Միլանի «Ինտերի» հետ նվաճել է 2 Սկուդետո, երկրի Գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան:

Նմանատիպ նյութեր