211652_close_icon
views-count2010 դիտում article-date 15:49 04-05-2021

27 տարվա ամուսնությունից հետո Բիլ և Մելինդա Գեյթսերը որոշել են բաժանվել

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, հայտարարել են ամուսնալուծության մասին։

Այդ մասին նրանք հայտնել են միանման թվիթներում, փոխանցում է Interfax-ը։

«Երկար խորհրդածություններից և մեր հարաբերությունների վրա լուրջ աշխատելուց հետո մենք որոշել ենք վերջ դնել մեր ամուսնությանը: Այս 27 տարվա ընթացքում մենք դաստիարակել ենք արտակարգ երեխաներ ու ստեղծել հիմնադրամ, որն աշխատում է ամբողջ աշխարհում, որպեսզի բոլոր մարդկանց հնարավորություն տա վարելու առողջ ու արդյունավետ կյանք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ համատեղ աշխատանքը կշարունակեն իրենց կողմից հիմնված բարեգործական Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամում:

Զույգն ունի 3 զավակ՝ Ջենիֆեր Կատարին Գեյթսը, Ռորի Ջոն Գեյթսը և Ֆիբի Ադել Գեյթսը:

Նմանատիպ նյութեր