1010 դիտում
09:02 04-05-2021
Նախընտրական համաներում՝ անարդար պայմաններում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծն առաջացրել է իրավապահ համակարգի դժգոհությունը: Այն այսօր պետք է քննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում: Ըստ արդարադատության նախարարության տվյալների՝ օրենքը կարող է տարածվել 5131 քաղաքացու նկատմամբ։ Սակայն դեռ խորհրդարան չհասած՝ արդեն իսկ բուռն քննադատության է արժանացել նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահ համակարգում արդեն իսկ դժգոհում են, թե պետք է համաներում կիրառվի ոչ թե երկիրը լքած տղաների, այլ 44-օրյա պատերազմի ժամանակ անհավասար մարտից մազապուրծ եղածների նկատմամբ, որոնք մեղադրվում են մարտական դիրքը լքելու համար։ Նշենք, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ 2020 թվականի տարեկան զեկույցի, ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքերով հարուցվել է 1445 քրեական գործ: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում մեղադրյալի աթոռին հայտնված անձանց թիվը ավելի մեծ է, այն հասնում է մոտ 8 հազարի: Եվ, ահա, իրավապահ համակարգն ավելի կողմ է, որ համաներվեն այս մարդիկ, ոչ թե հայրենիքից փախածները, որոնք հիմա իշխանություններին պետք են ընտրական գործընթացներին մասնակցելու համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1813 դիտում
11:40 31-10-2018
Ազգային ժողովը քննարկում է համաներում համաներում հայտարարելու նախագիծը. ՈՒՂԻՂ
2170 դիտում
12:35 10-08-2014
Կապիկի արձագանքը` անարդար "վարձատրմանը". տեսանյութ
913 դիտում
21:08 08-09-2014
Ալբանիայի հետ խաղում անարդար արդյունք գրանցվեց. Պաուլու Բենտու
Այս բաժնից
490 դիտում
07:55 26-03-2024
Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել. «Ժողովուրդ»
832 դիտում
07:36 26-03-2024
Հիվանդանոցում ի՞նչ է ասել նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը. «Ժողովուրդ»
757 դիտում
07:13 26-03-2024
Նիկոլ Փաշինյանը խոստացել է 10 օրից վերադառնալ. «Ժողովուրդ»