Հայ-Ռուսական համալսարանում կկայանա երգչուհի Յուլիա Չիչերինայի համերգը․ ստեղծագործական երեկոյին կասմունքի WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովը

Հայ-Ռուսական համալսարանում կկայանա երգչուհի Յուլիա Չիչերինայի համերգը․ ստեղծագործական երեկոյին կասմունքի WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովը Հայ-Ռուսական համալսարանը և Երևանում գործող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը (Россотрудничество) մայիսի 5-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրում են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող ՀՌՀ-ի Երախտագիտության այգու տարածքում կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված ռուս երգչուհի և դերասանուհի Յուլիա Չիչերինայի համերգին:

Հաղթանակի օրվան նվիրված ստեղծագործական երեկոյին կմասնակցի նաև հայտնի ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովը, որը կասմունքի սիրված բանաստեղծ Արսենի Տարկովսկու ստեղծագործությունները:

Մուտքն ազատ է, բայց դիմակներով: Մի մոռացեք անձրևանոցները, մոռացեք քաղաքականությունը:

Մենք հիշում և պատվում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն Հայրենիքի:
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք