211652_close_icon
views-count2375 դիտում article-date 21:08 03-05-2021

Մխիթարյանը միակ դրական կետն էր ձանձրալի թիմում․ իտալական պարբերականի գնահատականը. Armsport,am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռոման» Ա Սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն է կրել «Սամպդորիայից»։ Իտալական directnews պարբերականը ներկայացրել է հռոմեական թիմի ֆուտբոլիստների գնահատականները երեկվա խաղից հետո՝ այդուհանդերձ նշելով, որ որոշ խաղացողներ առհասարակ որևէ գնահատականի արժանի չէին, հայտնում է Armsport.am-ը:

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի ֆուտբոլիստներից ամենաբարձր գնահատականն է ստացել՝ 6։

Հանդիպման լավագույն խաղացող՝ Հենրիխ Մխիթարյան

«Սա այն դեպքն է, երբ լավագույնն ես ճանաչվում ընդհանուր առմամբ վատ թիմից։ Միակ դրական կետը ձանձրալի թիմում։ Նա միակ ստեղծագործ ֆուտբոլիստն էր դաշտում։ Թիմակիցներին երկու կամ երեք առանցքային փոխանցում կատարելը՝ ստեղծելով գոլային պահ, այն է, ինչ սպասվում է նրա դիրքի ֆուտբոլիստից։ Իսկ Մխիթարյանն արդարացրեց բոլոր սպասելիքները, միայն ցավոք նրա թիմակիցները չկարողացան այդ փոխանցումները գոլով ավարտել»,- գրում է կայքը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր