«Բորուսիայի» ղեկավար. Հոլանդը շարունակելու է մեր մոտ խաղալ, թեկուզ Ռայոլան ամեն օր հարցազրույց տա

«Բորուսիայի» ղեկավար. Հոլանդը շարունակելու է մեր մոտ խաղալ, թեկուզ Ռայոլան ամեն օր հարցազրույց տա Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի ապագան:
 
Նորվեգացու գործակալ Մինո Ռայոլան օրերս հայտարարել էր, որ Հոլանդին ցանկանում են ձեռք բերել միանգամից 14 եվրոպական թոփ-ակումբներ:
 
«Ես այդ ամենը չեմ կարդում: Ես վաղուց եմ ճանաչում Մինոյին, մենք նրա հետ նորմալ հարաբերություններ ունենք: Եվ պետք է ընդունել նրա բնավորությունը:
 
Բայց միևնույն ժամանակ նա գիտի նաև «Բորուսիայի» առանձնահատկությունները: Նա կարող է թեկուզ ամեն օր հարցազրույց տալ, մեր համար դա խնդիր չէ:
 
Հաջորդ մրցաշրջանում Հոլանդը խաղալու է «Բորուսիայում»: Նա ամբողջությամբ տրվում է թիմին», ասել է Վատցկեն:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք