Օլիմպիական ուղեգրեր նվաճելու վերջին հնարավորությունը՝ Բուլղարիայում

Օլիմպիական ուղեգրեր նվաճելու վերջին հնարավորությունը՝ Բուլղարիայում

Վաղը՝ մայիսի 4 -ի  լուսադեմին Սոֆիա կմեկնեն Հայաստանի ազատ ոճի ըմբիշներ Արման Անդրեասյանը / 74 կգ / և Հովհաննես Միխիթարյանը / 86 կգ /: Նրանք կմասնակցեն մայիսի 6 -ին սկսվող միջազգային վարկանիշային մրցաշարին:



Սոֆիայի մրցագորգերը մայիսի ութից կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանից մրցավայր կմեկնեն Արմեն Մելիքյանը  / 60 կգ /, Կարեն Ասլանյանը / 67 կգ / , Արթուր Շահինյանը  / 87 կգ /  և Դավիթ Օվասապյանը  / 130 կգ /:



Մեր քառյակը Երևանից կմեկնի մայիսի 6 –ի լուսադեմին:



Բուլղարիայի վարկանիշայինը ըմբիշների համար ուղեգիր նվաճելու  վերջին հնարավորությունն է: Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր կստանան յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ մտնող  երկու ըմբիշները:



Հիշեցնենք, որ առայժմ Հայաստանի ազատ  ոճայիններ Արսեն Հարությունյանը  / 57 կգ /,    Վազգեն Թևանյանը / 65 կգ/  և հունահռոմեական ոճայիններ  Կարապետ Չալյանը  / 77 կգ / ու  Արթուր Ալեքսանյանը  / 97 կգ / ունեն խաղերում հանդես գալու իրավունք:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք