Արարատի մարզում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ու ավտովթարի պահը արձանգարվել է տեսախցիկի կողմից. պարզվել է մահացածների և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արարատի մարզում  2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի  ու ավտովթարի պահը արձանգարվել է տեսախցիկի կողմից. պարզվել է մահացածների և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գոռ Մանասերյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ մայիսի  2-ին Արաատի մարզում ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների և վարոդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ford Transit-ը  վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 26-ամյա Մանուկ Մ.-ն, իսկ ВАЗ 21099-ը վարել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 37-ամյա Արման Ա.-ն:

Տեղում վրաերթի հետևանքվ մահացածներն են՝ Բաղրամյան գյուղի բնակիչներ, 53-ամյա Անահիտ Ե.-ն և 60-ամյա Անուշիկ Կ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վրաերթից հետո  Ford Transit-ի վարորդ Մանուկ Մ.-ն  կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,  մայիսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 21:00-ից ժամը 21:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան-Արտաշատ միջհամայնքային ճանապարհից դեպի Բաղրամյան գյուղ տանող հատվածում,  Ford Transit մակնիշի ավտոմեքենան բախվել էր ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս եկել հանդիպակած գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, և առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել 2 կին հետիոտնի:  

Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են:  

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1  մարտական հաշվարկով:

  Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:  

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի   

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ





© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք