211652_close_icon
views-count1060 դիտում article-date 14:30 03-05-2021

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Կարևորելով Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացումն ու խորացումը՝ Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ առավել սերտ փոխգործակցությամբ կհաջողվի հայ-լեհական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Նախագահ Արմեն Սարգսյանն Անջեյ Դուդային մաղթել է քաջառողջություն, իսկ Լեհաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 

Նմանատիպ նյութեր