211652_close_icon
views-count1725 դիտում article-date 09:41 03-05-2021

Բանգլադեշում բախում է տեղի ունեցել բեռնանավի և մակույկի միջև. զոհվել է 26 մարդ

Բանգլադեշի կենտրոնական մասում 26 մարդ է զոհվել գետում ավազով լի բեռնանավի հետ մակույկի բախման հետևանքով: Այս մասին հայտնում է  FrancePresse գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Փադմա գետում, որը գտնվում է Շիբչար քաղաքից ոչ հեռու:

«Մենք փրկեցինք 5 մարդու և գտանք 26 մարմին»,-ասել է տեղի ոստիկանության պետ Միրազ Հոսեյնը։

Նմանատիպ նյութեր