211652_close_icon
views-count1695 դիտում article-date 09:25 03-05-2021

ԱՄՆ-ում մինչ օրս Covid-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 245 միլիոն չափաբաժին է ներարկվել

Միացյալ Նահագներում մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ավելի քան 245 մլն չափաբաժին է ներարկվել։

Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության հարցերով կենտրոնին։

Միևնույն ժամանակ նշվում է պատվաստված քաղաքացիների թիվը՝ մոտ 105 մլն։ 147 միլիոնից ավելի մարդ պատվաստվել է առնվազն 1 անգամ։ 

Նշենք, որ ողջ աշխարհում Covid-19ով վարակվածների թիվը գերազանցում է 152 միլիոնը։

Նմանատիպ նյութեր