211652_close_icon
views-count8169 դիտում article-date 20:21 02-05-2021

Գագիկ Համբարյան. Քայլիստ պատուհասների նախընտրական լոգոներից է

«Դավաճան Նիկոլի ապագա Հայաստանն առանց Սյունիքի է և հայերը թուրքերի մոտ են աշխատելու», այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ հրապարակելով լուսանկար:
 
«Քայլիստ պատուհասների նախընտրական լոգոներից է...
 
Պարզվում է, տգետ, թերուս, խուլիգան, դիլետանտ, ստախոս, կեղծարար, ապազգային տարրեր պարունակող քայլիստները գտնում են, որ իրենք երեք տարում այնքան գործ են արել մեր երկրի համար, որ նրանց հետ մենք ապագա ունենք... Սրանց մոտ ցինիզմն անսահմանափակ է...
 
Որքան կարելի է լկտի և ցինիկ լինել, որ երեք տարում ապականել ամեն ինչ, այդ թվում նաև դիտավորյալ սանձազերծված պատերազմում կորցնել Արցախի 75 տոկոսը, տալ ահռելի մարդկային, տարածքային և նյութական կորուսներ ու դեռ զառանցել իրենց հետ ապագայի մասին...
 
Նիկոլի և նրա թայֆայի համար Հայաստանի ապագան կախված է ազգադավ վարչապետին նվաստացրած և նսեմացրած թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկություններից... Բաքվի և Անկարայի համար Հայաստանն ապագա ունի առանց Արցախի և չի բացառվում, որ քայլիստների վերարտադրևվելուց հետո վերջիններս թուրքերի հետ համատեղ նաև գտնեն, որ մենք ապագա ունենք առանց "դժգույն" Սյունիքի, "դժբախտ" Գեղարքունիքի, "զզվելի" Տավուշի, "անգույն" Վայոց Ձորի և անհրաժեշտության դեպքում նաև այլ մարզերի...
 
Թող լինի միայն Երևանն իր շրջակայքով, որ թուրքերի կողմից հիմնած բիզնեսներում հայերը թուրք տնօրենների և տերերի մոտ ենթականեր աշխատեն ու հրճվեն, որ թուլափայ են աշխատում...»:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր