211652_close_icon
views-count14866 դիտում article-date 16:58 02-05-2021

Երևանում բախվել են Volkswagen Golf–ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 37/1 հասցեում գործող «Գենացվալե» ռեստորանի դիմաց բախվել են  Երևանի բնակիչներ, 28-ամյա Արթուր Ստեփանյանի վարած մոպեդ մակնիշի և 61-ամյա Նվեր Ստեփանյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիաճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար  Արշակ Սաիյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերյոժա Հախվերդյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

  Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու  «Գենացվալե» ռեստորանի աշխատակիցները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր