211652_close_icon
views-count2276 դիտում article-date 16:10 02-05-2021

Ջո Բայդենի վարչակամզը բացահայտել է Թրամփի գաղտնի կանոնները

Auroranews.am-ը գրում է. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակամզը բացահայտել է ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված կանոնները մարտական գործողությունների գոտիների սահմաններից դուրս հարվածներ հասցնելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստի-ն: 

Աղբյուրի համաձայն՝ 2017 թվականին ընդունված փաստաթուղթը պարունակում է սկզբունքների ամբողջություն, որոնցով ամերիկյան կողմը պարտավոր է առաջնորդվել արտերկում «հակաահաբեկչական գործողություններ» անցկացնելու ժամանակ: 

Մասնավորապես, խոսքը վերաբերում է անօդաչուներ կիրառելուն, ինչպես նաեւ հատուկջոկատայինների գործողությունների կանոնակարգին: Օրինակ՝ համաձայն կանոնների՝ ահաբեկիչների դեմ պայքարի գործողությունների ընթացքում զինվորականները պետք է առաջնահերթությունը տան ոչ թե հակառակորդներին ոչնչացնելուն, այլ նրանց գրավմանը հետագայում տեղեկատվություն ստանալու համար, գրում է The New York Times-ը: 

Թերթը նշում է, որ ընդունված «գաղտնի» կանոնների հրապարակումը հնարավոր է դարձել դատարանի միջոցով: Անցած տարի նյութերի հրապարակման համար պայքարում էր «Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը» (ACLU) The New York Times-ի հետ համատեղ: 
 

Նմանատիպ նյութեր