211652_close_icon
views-count1468 դիտում article-date 22:05 01-05-2021

2021թ. ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ. էկոնոմիկայի նախարար

2021թ․ ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180 մլրդ դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180մլրդ դրամ։ Ի հեճուկս բազմաթիվ “ամեն ինչը վատ ա ու ոչ մի ներդրում չկա” ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը։

Դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ պետք է սանձել ալիքն ու սլանալ առաջ»,- գրել է Քերոբյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր