211652_close_icon
views-count68353 դիտում article-date 21:33 01-05-2021

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. Սպիտակավոր եկեղեցու ճանապարհին ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում, կա 1 զոհ, 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
 
Ժամը 19:20-ի սահմաններում,  «UAZ» մակնիշի ավտոմեքենան, Եղեգնաձոր քաղաքից դեպի Վերնաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում, Սպիտակավոր եկեղեցու ճանապարհին՝ «Բանա» կոչվող հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել ձորի տարբեր հատվածներից և տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվ են գործել նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:
 
Մինչ վթարի վայրում փորձում էր զննություն կատարել ՃՈ 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավոր կանանցից մեկը մահացել է, ինչից հետո վթարի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր