211652_close_icon
views-count1821 դիտում article-date 15:18 01-05-2021

Հարկ վճարող-հարկային մարմին հաղորդակցությունը COVID-19-ի ժամանակ

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները մասնակցել են հաղորդակցության վերաբերյալ միջազգային առցանց ֆորումի: Ներեվրոպական հարկային կազմակերպության (IOTA) կազմակերպած «Հարկային հաղորդակցություն. վերադարձ դեպի ապագա» խորագրով ֆորումին քննարկվել են կազմակերպության անդամ 44 երկրներում կորոնավիրուսի համավարակի ժամանակ հարկ վճարող-հարկային մարմին հաղորդակցության մարտահրավերները, հեռավար աշխատանքի պայմաններում մշտական երկխոսություն ապահովելու համար կիրառված գործիքները: Մասնակիցները փոխանակվել են հարկ վճարողների իրազեկման աշխատանքների հաջողված փորձով, քննարկել գործնական խնդիրները և էլեկտրոնային հաղորդակցության կտրուկ զարգացումը:


Ֆորումին որպես զեկուցողներ մասնակցող ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները ներկայացրել են Հայաստանում հարկ վճարողների հետ հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու համար իրականացված քայլերը` առանձնացնելով սոցիալական հարթակներում ՊԵԿ էջերի ակտիվացումը և դրանց միջոցով արագ արձագանքը հարկ վճարողների բարձրացրած հարցերին:

Փորումի փորձագետները մատնանշել են ՀՀ ՊԵԿ հաղորդակցության արշավների օրինակը` անիմացիոն տեսանյութերի, ինֆոգրաֆիկաների և սոցիալական հոլովակների միջոցով ապահովելու հանրային լայն իրազեկում` հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների, աջակցության ծրագրերից օգտվելու կարգի, հարկերի վճարման կարևորության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր