211652_close_icon
views-count2321 դիտում article-date 14:48 01-05-2021

Դադարեցվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի շինարարությունը

ԱՄՆ նախագահի վարչակազմը դադարեցնում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի շինարարությունը, որը մեկնարկել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարության օրոք։

Այդ մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջամալ Բրաունը, փոխանցում է Tass-ը։

«Պաշտպանության նախարարությունը շարունակում է սահմանային բոլոր շինարարական նախագծերի չեղարկումը, որոնց համար վճարումներ է կատարվում, առաջին հերթին, ռազմական այլ առաքելությունների, ինչպիսիք են՝ զինվորականների երեխաների դպրոցական կրթության, ռազմական ոլորտում գործընկեր պետություններում իրականացվող ռազմական նախագծերի, Ազգային գվարդիայի բյուջեից»,-մեջբերել է NBSը Բրաունի խոսքը։

Նմանատիպ նյութեր