1641 դիտում
16:29 29-04-2021
Գավառի ասֆալտապատ փողոցներում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ
Վերջին տասն օրվա ընթացքում Գավառ քաղաքում ընթանում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն իրականացվում են Գավառ համայնքի 2021 թվականի բյուջեի միջոցներով։ Փոսային նորոգումներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 922 հազար դրամ։ Շինարարները վստահեցնում են, որ մինչև այս շաբաթվա վերջ աշխատանքները կավարտվեն:
«Փոսային նորոգման են ենթարկվում բոլոր այն փողոցները, որոնք ասֆալտապատ են ու վնասվել են ձմռան ամիսների ընթացքում՝ դժվարանցանելի վիճակ ստեղծելով երթեւեկության համար։ Փոսային նորոգման աշխատանքները մասամբ ավարտված են կենտրոնական փողոցներում, իսկ առաջիկա օրերին կավարտվեն նաեւ մնացած հատվածներում»,- հավաստեցին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից։

Նմանատիպ նյութեր
1454 դիտում
16:00 06-05-2015
Ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները մոտենում են ավարտին. տեսանյութ
1435 դիտում
18:47 30-05-2016
Ավարտվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին փոսային նորոգման աշխատանքները
Այս բաժնից
724 դիտում
13:07 23-04-2024
Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել