211652_close_icon
views-count1972 դիտում article-date 23:42 28-04-2021

Ղրիմի պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակում Երեւան է ժամանել Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ նախագահի մոտ Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը, ինչպես նաեւ Ղրիմի մեկ այլ փոխվարչապետ Ի. Վ. Կիվիկոն, Ղրիմի տուրիզմի փոխնախարար Ի. Կոտլյարը, Ֆեոդոսիայի քաղաքապետ Ա. Սերդյուկովան, Ղրիմի խորհրդարանի ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յ. Գեմպելը, Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն (Սամվել) Մարտոյանը:
 
Պատվիրակությանը Երեւանում դիմավորեց ՀՀ-ում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա ուղեկցությամբ էլ Ղրիմի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ղրիմի պաշտոնյաների հետ Ծիծեռնակաբերդ այցելեց նաեւ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր